Ինչ է ասել Բլինքենը Փաշինյանին

Մանրամասներ
բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին։

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ և ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության։

Նա վարչապետ Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,– հայտարարել է Միլլերը։