Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին պատրաստել պատշաճ առաքելություն դեպի Արցախի Հանրապետություն. Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտ

Մանրամասներ
մակ

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը hիասթափված է հոկտեմբերի 1-ին Արցախ ՄԱԿ-ի առաքելության այցի արդյունքներից, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Արցախի ամբողջ հայ բնակչությունն արդեն փախել էր ադրբեջանական վերջին ներխուժումից հետո բռնի տեղահանման պատճառով։

Այս մասին Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտնել է X սոցկայքի էջում:

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին պատրաստել պատշաճ առաքելություն դեպի Արցախի Հանրապետություն, որը կներառի հակամարտությանը չեզոք երկրների միջազգային թիմի անդամներին՝ տեղում ներկա իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն իրականացնելու համար:

Արցախում հայերի իրավունքները ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալ, անկողմնակալ և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ներկայացված արժեքներին նվիրվածությամբ», - ասվում է հայտարարությունում։