Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի գրասենյակում և Վիեննայում նրա Ավստրիայի ժողովրդական կուսակցության կենտրոնական գրասենյակում խուզարկություններ են անցնում, հայտնում է korrespondent.net-ը:
Խուզարկությունները տեղի են ունենում վստահության չարաշահման, կաշառակերության և կոռուպցիայի մեղադրանքների վերաբերյալ գործի շրջանակում: Մեղադրանքները հիմնված են ֆինանսների նախարարության կողմից վճարված և ԶԼՄ-ներում հրապարակված հետաքննության արդյունքների վրա: Խոսքը «գովազի և ԶԼՄ-ների ոլորտում 1,3 մլն եվրո ընդհանուր արժեքով համագործակցության համաձայնագրերի մասին է»:
Ըստ մեղադրող կողմի, արդյունքում նրանք օգտագործել են «հրապարակումների բովանդակության և հրապարակման ժամանակի վրա ազդելու հնարավորությունը»: Ֆինանսների նախարարության այն ժամանակվա ղեկավար Թոմաս Շմիդը և մամուլի քարտուղարը «արտոնություններ են խոստացել կանցլեր Սեբաստիան Կուրցի, նրա ամենամտերիմներից մի քանիսի և նրա կուսակցության համար»:
Խուզարկում են Ավստրիայի կանցլերի գրասենյակը. Պատճառը հայտնի է
Մանրամասներ
0Comments