ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ հիասթափված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության խախտման պատճառով: Այս մասին Թերթ․am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Reuters-ին:
Հիշեցնենք, որ ամերիկացի ղեկավարը նախօրեին ևս հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ հոկտեմբերի 25-ին ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ հրադադարը Երևանի և Բաքվի միջև պահպանվում է:
0Comments