Այօր Կառավարության հերթական նիստից հետո կառավարության բոլոր անդամները «փախել են» ետնամուտքով, ոչ ոք չի իջել այն մուտքով, որի մոտ լրագրողներն են միշտ նրանց սպասում: Այս մասին գրում է լրագրող Վահե Մակարյանը
«Անգամ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որ մեջներից «դուխովն էր» ու հիմնական չէր խուսափում լրագրողներից, էլի հետևի մուտքով հեռացավ, որ չառնչվի լրագրողների հետ:
Ես ֆիքսեցի, որ նիստից հետո երկար ժամանակ կառավարությունում էին մնացել ուժային բլոկից գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, որ համեմատաբար շուտ դուրս եկավ և ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, որի օպերատիվ համարներով ամենագնացը անգամ ԱԱԾ տնօրենի հեռանալուց հետո էլի տևական ժամանակ դեռ կայանած էր Մելիք Ադամյան փողոցում»,-գրում է Մակարյանը՝ հիշեցնելով, որ վերջին պաշտոնանկությունների ֆոնին մամուլում գրվել է, որ Ռոմանոս Պետրոսյանին մտադիր են տեղափոխել ՊԵԿ` Ռուստամ Բադասյանի փոխարեն:
0Comments