Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել է Ադրբեջանի հատուկ դերը COP-29 օրակարգի ձևավորման գործում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միշուստինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նրան կլիմայի համաժողովը կազմակերպելու համար՝ հավելելով, որ դրա բոլոր մասնակիցները նշել են «ամենաբարձր մակարդակը»։
«Առաջին անգամ է, որ համաժողով է անցկացվում Հարավային Կովկասում, սա նաև ընդգծում է Ադրբեջանի հատուկ դերը, որը, գիտեմ, շատ բան է արել օրակարգը կազմակերպելու համար, բոլորը նշում են բարձր մակարդակը»,- ընդգծել է Միշուստինը։
Բացի այդ, Միշուստինը նշել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը։
0Comments