Ադրբեջանը հրավեր է ուղարկել Հայաստանին մասնակցելու COP29-ին։ Բայց մասնակցել, թե չմասնակցելն իրենց ընտրությունն է։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Ինչպես գիտեք, այստեղ տեղի են ունենում կարևոր քննարկումներ: Կլիմայի փոփոխությունն աշխարհին սպառնացող հիմնական խնդիրներից մեկն է: Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի անդամ են 198 պետություններ: Այդ համատեքստում, համապատասխանաբար, շարունակվում են կարևոր քննարկումները՝ սպառնալիքի վերացման ուղղությամբ։ Կարևոր քննարկումներին մասնակցելը պետք է լինի յուրաքանչյուր անդամ պետության առաջնահերթությունը: Հարցը՝ Հայաստանը մասնակցում է, թե ոչ, մենք չենք մեկնաբանում։ Մասնակցության հարցը նրանց սեփական ընտրությունն է»,- նշել է նա։
0Comments