Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերին հաջողվել է Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում ոչնչացնել և ձերբակալել Իսրայելի հետ առնչություն ունեցող 14 ահաբեկիչների, հայտնում է Mehr-ը։
Հստակեցվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերին հաջողվել է ձերբակալել 7 ահաբեկչի՝ նահանգում անցկացվող անվտանգության զորավարժությունների ժամանակ։ Ըստ զորավարժությունների ներկայացուցչի՝ վերջին երկու օրվա ընթացքում 4 ահաբեկիչ է ոչնչացվել։
«Վերջին 48 ժամվա ընթացքում այս զորավարժությունների շարունակության ընթացքում սպանվել է Սիոնիստական ռեժիմի հետ առնչություն ունեցող 4 վարձկան ահաբեկիչ, 7 հոգի ձերբակալվել է, ևս 5 հոգի հանձնվել են անվտանգության ուժերին»,- իրանական լրատվամիջոցները հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը։
0Comments