Խաղաղության պայմանագիրը կարող է հակասել Սահմանադրությանը, Սահմանադրությունը չի կարող հակասել որևէ միջազգային պայմանագրի։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ հավելել, որ միջազգային պայմանագիրը սովորական սահմանադրական ընթացակարգ է:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը չի բացառել պայմանագրի կնքման համար կամ դրանից առաջ ու հետո Սահմանադրության փոփոխություն կատարելը. «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է»։
0Comments