Բաքուն Հայաստանին մեղադրել է Կասպից ծովն «աղտոտելու» մեջ

Մանրամասներ
նավթ

«Ադրբեջանական կողմը կշարունակի Հայաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերը ոչ միայն Միջազգային դատարանի, այլ նաև արբիտրաժային գործընթացների շրջանակներում»,– ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ «այս գործընթացը շարունակական է և կտևի մոտավորապես 2-3 տարի»։

Հաջիզադեն նաև հերթական անհեթեթ մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ պնդելով, թե իբր «Հայաստանի կողմից վնասակար նյութերի արտանետումներն անդրսահմանային գետեր աղտոտում են Կասպից ծովը»։

«Ադրբեջանական կողմն սկսել է արբիտրաժային գործընթաց, և համապատասխան միջոցներ են ձեռնարկվում Հայաստանին պատասխանատվության ենթարկելու համար»,– նշել է նա։