Պահանջում եմ Միշելի հրաժարականը. Ալիևի ձեռքերին հայերի արյունն է, այս ձեռքսեղմումը ամոթալի է. Նիցայի քաղաքապետ

Մանրամասներ
ալիև
ա

Ֆրանսիական Նիցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին X-ի էջում դատապարտել է Շառլ Միշելի մասնակցությունը COP29-ին եւ շնորհավորական խոսքերը Ադրբեջանի նախագահ Ալիեւին, քաղաքապետը պահանջել Միշելի հրաժարականը:

Նա մասնավորապես գրել է

 «Ադրբեջանի նախագահը բռնապետ է, որի ձեռքերին հայերի արյունն է։

Այս ձեռքսեղմումը ամոթալի է, քանի որ այն վիրավորում է հայ ժողովրդին և նրանց հիշատակը, որ դեմ են արտահայտվել Արցախում էթնիկ զտումներին։  Շառլ Միշելն այլևս չի կարող մնալ Եվրոպական խորհրդի նախագահ։ Էմանուել Մակրոնից պահանջում եմ նրա հրաժարականը. զորակցություն եմ հայտնում հայ ժողովրդին»։