Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները Բաքվում անցկացվելիք COP29 կլիմայական համաժողովից հետո։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում։
Հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ։ Բեռլինը, ըստ ամենայնի, ցանկանում է տիրանալ Վաշինգտոնի նախաձեռնությանը, որը կողմերին դրդել էր պայմանագիրը ստորագրել որքան հնարավոր է շուտ, նույնիսկ ԱՄՆ ընտրություններից առաջ։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Շոլցը զրույցի ընթացքում նշել է, որ Բեռլինը կողմերին կոչ է անում համարձակ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Ալիևը Շոլցի հետ զրույցում Երևանին մեղադրել է փաստաթղթի տեքստի առաջարկների «զգալի ուշացման» մեջ՝ նշելով, որ դա բացասաբար է անդրադարձել գործընթացի վրա։ Նա նաև հավելել է, որ կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն, և բանակցությունները կշարունակվեն СОР 29-ի ավարտից հետո։
Հավելենք, որ COP29-ը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։
0Comments