Փաշինյանը փորձում է սակարկել Արևմուտքի հետ՝ բոյկոտելով ՌԴ հովանու ներքո անցկացվող միջոցառումները. Աբրահամյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Նիկոլ Փաշինյանը փորձում է սակարկել Արևմուտքի հետ՝ փորձելով ցույց տալ, որ բոյկոտում է Ռուսաստանի հետ կապված կազմակերպությունների միջոցառումները։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով բաց կթողնի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովը։

«Նույն սակարկության փորձը տեսանելի է ՀԱՊԿ-ի հովանու ներքո անցկացվող միջոցառումների բոյկոտում։ Փաշինյանը կարծում է, որ նման գործողությունները կարող են իրեն օգուտ բերել»,- հավելեց պատգամավորը։