Ադրբեջանից պատասխան չկա․ Փաշինյան

Մանրամասներ
նիկոլ

Հայաստանը կառուցողական է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում, բայց Ադրբեջանից պատասխան չկա։ Վարչապետ Փաշինյանն, Արմենպրեսսի հարցին ի պատասխան, նշել է, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկներ են փոխանցվել Ադրբեջանին․

«Մենք շարունակում ենք կառուցողական ներգրավված մնալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներում: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ էլ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին, որոնց վերաբերյալ դեռեւս պատասխաններ չենք ստացել»,- ասել է Փաշինյանը։