ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կազմել է 396.06 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.07 դրամ (նվազել է 0.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 496.46 դրամ (աճել է 0.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.98 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 392-393 դրամով, վաճառվում է 399 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 403-410 դրամով, վաճառվում է 417-421 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.75-3.95 դրամով, վաճառվում է 4.02-4.20 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 394 դրամով, վաճառվում՝ 398-399 դրամով:
Եվրոն գնվում է 412 դրամով, վաճառվում է 416 դրամով:
Ռուբլին գնվում է 3.90 դրամով, վաճառվում է 4.00 դրամով:
0Comments