Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է.
«Ալ-Դաջալը՝ Մեծ Խաբեբան, հայտարարել է, որ կորոնովիրուսով հիվանդանալու պատճառով չի մասնակցի ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ հետագայում որոշում կկայացնի:
Ռուսաստանի նախագահի մամլու խոսնակը, մինչ Դաջալի որոշումը, հույս է հայտնել, որ նա կկարողանա տեսակապով մասնակցել ԵԱՏՄ նիստին:
Ինչ է դա նշանակում:
Դա նշանակում է, որ ԵԱՏՄ նիստին նրա ֆիզիկական մասնակցությունը ցանկալի չէ, եթե անգամ որոշի գնալ, «Կորոնովիրուսի» պատճառով նրան դահլիճ մտնել չեն թողնի, ավելի պարզ ասած, Դաջալի պատճառով մենք մեկուսացվում ենք այդ տնտեսական համագործակցության միությունից, որից ունենք ծայրահեղ կախվածություն:
ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում»։
0Comments