Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է «ծանր, բայց ճիշտ որոշում կայացնել»` կապված Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների մի մասի ազատ արձակման հետ, հաղորդում է Reuters-ը:
«Մենք պետք է ծանր, բայց ճիշտ որոշում կայացնենք»,- ասել է նա՝ չմանրամասնելով ՀԱՄԱՍ-ի հետ սպասվող համաձայնության պայմանները:
«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ պատերազմը շարունակվում է և կշարունակվի մինչև մեր բոլոր նպատակների իրագործումը՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը, մեր բոլոր պատանդների վերադարձը և այնպիսի իրավիճակի ստեղծումը, որի դեպքում ՀԱՄԱՍ-ից հետո Գազայի հատվածն այլևս վտանգ չի ներկայացնի Իսրայելի համար»,- հավելել է Նեթանյահուն:
0Comments