Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան ալ-Շիբանին երեքշաբթի օրը կոչ է արել Իրանին հարգել Սիրիայի ժողովրդի կամքը և երկրի ինքնիշխանությունը:
«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- գրել է ալ-Շիբանին սոցիալական ցանցերում։
Արտգործնախարարը նաև ասել է, որ զգուշացրել է Իրանին Սիրիայում քաոս չտարածել և կոչ է արել պատասխանատվություն կրել վերջին հայտարարությունների համար։
Ալ-Շիբանիի ուղերձը պատասխան է Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, ով կիրակի օրը հեռուստատեսային ելույթում կոչ է արել սիրիացի երիտասարդներին «հաստատ վճռականությամբ կանգնել երկրում անկայունություն կազմակերպողների դեմ»:
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարել է, որ գրավել է Դամասկոսը և ձևավորում է անցումային իշխանություն։
Անցած շաբաթ օրը Սիրիայի ժամանակավոր կառավարությունը Ալ-Շիբանիին արտաքին գործերի նախարար է նշանակել։
0Comments