Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

Մանրամասներ
Քրդեր Սիրիա

Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF) երեքշաբթի հայտարարել են, որ հակահարձակում են ձեռնարկել Անկարայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակի դեմ՝ Թուրքիայի հետ Սիրիայի հյուսիսային սահմանի մոտ տարածքները հետ գրավելու համար, հաղորդում է Associated Press-ը:

SDF-ը Վաշինգտոնի ամենակարևոր դաշնակիցն է Սիրիայում, քանի որ այն պայքարում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման՝ երկրի արևելքում սփռված քնած բջիջների դեմ:

Այս ամսվա սկզբին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո բախումները սաստկացել են ԱՄՆ-ի աջակցությունը վայելող խմբավորման և SDF-ի միջև, որը գրավել է առանցքային Մանբիջ քաղաքը և հարակից շրջանները:

Քուրդ կանանց պաշտպանության ուժերի խոսնակ Ռուքեն Ջամալը Associated Press-ին հայտնել է, որ շարունակվող հակահարձակման ընթացքում իրենց գրոհայինները Մանբիջի կենտրոնից յոթ մղոն հեռավորության վրա էին:

«Սիրիան այժմ նոր փուլում է, և երկրի ապագայի շուրջ քննարկումները շարունակվում են»,-ընդգծ է Ջամալը: «Թուրքիան իր հարձակումներով փորձում է մարտերով շեղել մեզ և դուրս մղել Դամասկոսի բանակցություններից»։

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը պնդում է, որ երկու կողմերից տասնյակ մարդիկ են սպանվել այն պահից, երբ այս ամսվա սկզբին SDF-ը ձեռնակել է իր հարձակումը Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ: