Վրաստանի խորհրդարանն աշխատանքը կվերսկսի փետրվարի 5-ին

Գարնանային նստաշրջանի շրջանակներում Վրաստանի նորընտիր նախագահը կներկայացնի ամենամյա զեկույցը

Վրաստանի խորհրդարանն աշխատանքը կվերսկսի փետրվարի 5-ին: Այդ մասին ասված է օրենսդիր մարմնի կանոնակարգում: Վրաստանի խորհրդարանի ձմեռային նստաշրջանն ավարտվել է դեկտեմբերի 27-ին:

Փաստաթղթի համաձայն, Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը բացվում է փետրվարի առաջին երեքշաբթի օրը, որն ընթացիկ տարում համընկնում է ամսի 5-ին: Գարնանային նստաշրջանի շրջանակներում պատգամավորները պետք է լսեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ամենամյա զեկույցը, որի համար այն առաջին զեկույցը կդառնա պետության ղեկավարի պաշտոնում:

Վրաստանի Սահմանադրության մեջ եւ խորհրդարանի կանոնակարգում մտցված նոր ուղղումների համաձայն, երկրի օրենսդիր մարմինը Քութայիսի քաղաքից (Իմերեթի), որտեղ նա աշխատում էր 2012 թվականից, վերադարձել է Թբիլիսի: Ուղղումներն ուժի մեջ են մտել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ 2018 թվականի դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած պաշտոնակալման արարողությունից հետո, հաղորդել է Sputnik-ը: