6-ամյա տղան Ռամզան Կադիրովի «թիկնապահն» է դարձել

Մագոմեդ Էմի Գազիևի ծնողներն ավելի վաղ տղայի մասնակցությամբ տեսանյութ էին տեղադրել, որում երեխան պատմել էր չեչեն առաջնորդին պաշտպանելու երազանքի մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր անվտանգության ծառայությունում աշխատանքի է վերցրել 6-ամյա Մագոմեդ Էմի Գազիևին, որի ծնողներն ավելի վաղ տղայի մասնակցությամբ տեսանյութ էին տեղադրել, որում երեխան պատմել էր չեչեն առաջնորդին պաշտպանելու երազանքի մասին: Այս մասին Չեչնիայի ղեկավարը հայտնել է Instagram-ում:

«Այսուհետ ես անհանգստանալու առիթ չեմ ունենա: Ես պրոֆեսիոնալ անվտանգության աշխատակից ունեմ, որի նմանն աշխարհում չկա: Չնայած իր տարիքին՝ տղան լի է համարձակությամբ, վճռականությամբ և խիզախությամբ: Նա պատրաստ է ինձ նեցուկ լինել և արժանի հակահարված տալ ցանկացած հարձակման»,- գրել է Կադիրովը: