Իսրայելի օդուժը հարձակվել է Սիրիայում մարդասիրական օգնության հավաքման կետի վրա

Մանրամասներ
ուղղաթիռ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Սիրիայում գործող մարդասիրական օգնության հավաքման կետի վրա։ Տեղեկությունը հայտնում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը։

«Հոմս–Դամասկոս մայրուղին ժամանակավորապես փակվել է, երբ իսրայելական ռազմական ավիացիան ռմբակոծել է լիբանանցի փախստականների համար նախատեսված հումանիտար օգնության հավաքման կետը», - հայտնում է գործակալությունը:

Հիշեցնենք` իսրայելցի զինվորականները պարբերաբար հարվածներ են հասցնում Սիրիայի տարածքին լիբանանյան «Հզբոլլահ» շարժման դեմ իրականացվող գործողությունների շրջանակում: Ավելի վաղ իսրայելական անօդաչուները գրոհել էին Դամասկոսի Զեյնաբ շրջանում գտնվող բնակելի տունը, որի հետևանքով յոթ մարդ էր մահացել։ Սիրիայի մայրաքաղաքի հարավային մասում գտնվող թաղամասում հազարավոր փախստականներ են տեղավորվել հարևան Լիբանանից: