Իսրայելի նոր հարվածը Բեյրութի հարավին. բնակելի տուն է ոչնչացվել

Մանրամասներ
բեյրութ

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցրել Հարեթ Հրեյք շրջանին (Բեյրութի հարավային ծայրամասերը):

Դատելով կադրերից՝ ամբողջությամբ բնակելի տուն է ավերվել։ Հարվածի վայրում ուժեղ ծուխ է երևում:

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր ավելի վաղ հայտարարեց, որ Լիբանանում հրադադար չի լինելու։

Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում և շարունակում է օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ արդեն զոհվել է ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ շիա շարժման առաջնորդներ։ Ավելի քան 90 հազար մարդ փախստական է դարձել: Չնայած կորուստներին, այդ թվում՝ հրամանատարական կազմում, «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: