Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայանները գիշերը փակվել են անօդաչուների հարձակումների սպառնալիքի պատճառով

Մանրամասներ
ռդ

Radar.am-ը գրում է.

Անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով անցած գիշեր փակվել են Վոլգոգրադի և Աստրախանի օդանավակայանները, գրում է Gazeta.ru-ն։

Նշվում է, որ Վոլգոգրադի օդանավակայանը դադարել է ինքնաթիռներ ընդունել և ուղարկել ժամը 1։40-ի սահմաններում։ Դրա պատճառով հետաձգվել է երկու չվերթ: Ապա մեկ ժամ անց  փակվել է Աստրախանի օդանավակայանը, ինչի պատճառով երեք չվերթ է հետաձգվել։

Վտանգը վերացվել է ժամը 05.10-ի սահմաններում։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Աստրախանի շրջանի տարածքում անօդաչու թռչող սարք է խոցվել։