Սու-30 կործանիչն ընկել է Ռուսաստանի Կալինինգրադի մարզում, ուսումնամարզական թռիչք կատարելիս։ Անձնակազմը զոհվել է, տեղեկացրել են Արեւմտյան ռազմական օկրուգում, փոխանցել է «Կոմերսանտը»։
Նախնական տվյալներով՝ կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Նշվել է, որ ինքնաթիռն ընկել է ամայի վայրում, թռիչքը կատարվում էր առանց մարտական լրակազմի։
0Comments