Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները մնում են արդիական. Զախարովա

Մանրամասներ
մարիյա զախարովա

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի փաթեթը շարունակում է արդիական մնալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Գիտեք, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրը մնում է արդիական։ Պաշտոնապես կողմերից ոչ մեկը չի հերքել այդ պայմանավորվածությունները»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ասել, որ Ղարաբաղից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները դադարեցին գոյություն ունենալ։

Ապրիլի 17-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է կայացրել Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի վաղաժամկետ դուրսբերման մասին։ Նա նշել է, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար։

Ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Ղարաբաղում՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն։ Այն բաղկացած էր 1960 զինվորականներից՝ հրետանային զենքերով, 90 զրահափոխադրիչներ, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։ Խաղաղապահների պաշտոնավարման ժամկետը սահմանվել է հինգ տարի՝ ավտոմատ երկարաձգմամբ ևս հինգ տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու իր մտադրության մասին։