Սամարայում պայթյուն է որոտացել

Մանրամասներ

Սամարայում Կույբիշևի նավթավերամշակման գործարանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել։

Այս մասին սոցցանցում գրել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը։

Նախնական վարկածով, գործարանում պայթուցիկ սարք է դրված եղել։

Լուրջ ավերածություններ չկան,  տուժածներ նույնպես չկան։

Պայթյունի մեջ կասկածվող անձը ձերբակալվել է Ռուսաստանից հեռանալու փորձ կատարելիս, ՏԱՍՍ-ին տեղեկացրել է պատգամավորը։