Իսրայելը չի ​​տեղեկացրել ԱՄՆ-ին Բեյրութի օդային հարվածի մասին․ Քիրբի

Մանրամասներ
իսրայել

ԱՄՆ-ը նախապես տեղեկացված չէր Բեյրութում «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարին սպանելու Իսրայելի ծրագրերի մասին։

Այս մասին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նշենք, որ Բեյրութից հարավ իսրայելական ավիահարվածի արդյունքում զոհվել է 3, վիրավորվել՝ 17 մարդ։

«Հեզբոլլահի»-ին մոտ կանգնած աղբյուրը AFP-ին հաստատել է Իբրահիմ Ագիլյայի մահը իսրայելական ավիահարվածի հետևանքով։