Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նախատեսվում է ավելացնել գրեթե 10 անգամ. Պուտին

Մանրամասներ
պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ զինված ուժերին անօդաչու սարքերի մատակարարման զգալի ավելացման մասին, փոխանցում է ТАСС-ը։

«Ընդհանուր առմամբ, 2023 թվականին զինված ուժեր է մատակարարվել շուրջ 140 հազար տարբեր տեսակի անօդաչու մեքենա։ Այս տարի նախատեսվում է անօդաչու թռչող սարքերի արտադրությունը զգալիորեն, իսկ ավելի ճիշտ՝ գրեթե 10 անգամ ավելացնել»,- ասել է ՌԴ նախագահը Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի (ՌՄԿ) նիստում։