Ռուսաստանը դիմել է Երևանին Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքն արգելելու հարցով պարզաբանումների համար

Մանրամասներ
ա

Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով դիմել է Երևանին Կոնստանտին Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու լուրը հաստատելու և պարզաբանումներ ստանալու համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք դիվանագիտական խողովակներով անհապաղ դիմել ենք հայկական կողմին պաշտոնական հաստատման և պարզաբանումների համար: Մենք տեսել ենք նման հաղորդումներ, պաշտոնապես խնդրել ենք պարզաբանել՝ արդյոք դա ճիշտ է և ինչի հետ է դա կապված, եթե դա հաստատվի»,- ասել է Զախարովան:

Հոկտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է: