Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու թեմային․ Կրեմլ

Մանրամասներ

Ռուսաստանում բացասաբար են վերաբերվում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու թեմային։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրել է rg.ru-ն։

Ըստ Պեսկովի՝ Մոսկվան նաև սխալ ու պոտենցիալ շատ վտանգավոր է գնահատում Յոթնյակի երկրների կողմից Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրումը։

«Այդ պետություններն իրականում անտեսում են անվտանգության անբաժանելիության միջազգային սկզբունքը»,- նշել է Կրեմլի խոսնակը։

«Այսինքն՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելով՝ ոտնձգություն են անում Ռուսաստանի անվտանգության դեմ»,- պարզաբանել է Պեսկովը։ 

Պեսկովի խոսքով՝ նման երաշխիքները, նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում, հղի են բացասական հետևանքներով, Յոթնյակի հեռավոր երկրներում Եվրոպան տարիներ շարունակ շատ ավելի վտանգավոր են դարձնում։