ԱՄՆ Սենատը հաստատել է Փիտ Հեգսեթի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում

Մանրամասներ
Փիտ Հեգսեթ

Սենատը մեծ դժվարությամբ հաստատել է հեռուստահաղորդավար եւ նախկին ռազմական սպա Փիտ Հեգսեթին ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում՝ հավանություն տալով նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածուին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում դաժան պայքարից հետո, տեղեկացրել է CBS News-ը։

Հեգսեթը հաստատվել է քվեարկության արդյունքում, որը տեղի է ունեցել հիմնականում կուսակցական սկզբունքով. 51 հոգի կողմ է քվեարկել, 50-ը՝ դեմ:

Հեգսեթի թեկնածությունը հարվածի տակ է դրվել սեռական ոտնձգությունների եւ ֆինանսական խախտումների մեղադրանքների ֆոնին: Բայց Թրամփը սատարել է իր թեկնածուին։

Սենատի հանրապետականները հիմնականում մերժել են մեղադրանքները, այդ թվում՝ նրանք, որոնք պարունակվում են Հեգսեթի նախկին հարսի ցուցմունքներում, որոնք հրապարակվել են այս շաբաթ: Սենատի Զինված ուժերի կոմիտեի անդամներին երդմամբ տրված ցուցմունքներում նա հավաստիացրել է, որ Հեգսեթը ստիպել է իր երկրորդ կնոջը վախենալ սեփական անվտանգության համար, եւ նա տարիներ շարունակ չարաշահել է ալկոհոլը:

Բայց թեկնածության հաստատման գործընթացում նրանք կորցրել են հանրապետականների երկու ձայն՝ սենատոր Լիզա Մուրկովսկու (Ալյասկա) եւ սենատոր Սյուզան Քոլինզի (Մեն)։ Հինգշաբթի Մուրկովսկին հայտնել էր, որ չի կարող աջակցել Հեգսեթի թեկնածությանը՝ վկայակոչելով բազմաթիվ մեղադրանքները։