Համացանցում տարածվել է 76-ամյա ամերիկուհու տեսանյութը, ով պնդում է, որ ինքը «12 շաբաթական հղի է»: Կնոջ ծոռնուհու խոսքով՝ նա ցանկանում է պահել երեխային, Լուրերի փոխանցմամբ՝ հաղորդում է Tengri Life-ը՝ վկայակոչելով The Sun-ին։
Տարեց կինը գնացել է հիվանդանոց՝ գանգատվելով գլխապտույտից, սակայն պարզել է, որ շուտով մայր է դառնալու, քանի որ հղիության 12-րդ շաբաթում է։
Լուրը մեծ աղմուկ է բարձրացրել այն բանից հետո, երբ կնոջ ծոռնուհին տեսանյութը հրապարակել է սոցցանցերում։ Աղջիկը նկարահանել է այն պահը, երբ բժիշկն իր տատիկին հայտնում է հղիության մասին ցնցող լուրը։
«Մենք ստացել ենք ձեր մեզի նմուշը, և դուք հաստատ հղի եք»,- ասում է բժիշկը։ «Ի՞նչ»,- ականջներին չի հավատում տարեց կինը:
Ծոռնուհու խոսքով, ում տեսանյութն ընդամենը չորս օրվա ընթացքում դիտվել է ավելի քան 40 միլիոն անգամ, երեխան ծնվելու է այս ամառ՝ հուլիսին։
Բժշկական պրակտիկայում հայտնի են մի քանի դեպքեր, երբ կանայք երեխա են լույս աշխարհ բերել 70 տարեկանից հետո։
0Comments