ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հավաքել է 312 ընտրական ձայն և հաղթել ԱՄՆ բոլոր տատանվող նահանգներում, համաձայն ամերիկյան լրատվամիջոցների հաշվարկների։
Վերջին տատանվող նահանգը, որտեղ արդեն հաստատվել է Թրամփի հաղթանակը, Արիզոնան է։
Այստեղ ԱՄՆ նորընտիր նախագահը հավաքել է 11 ընտրական ձայն։
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը վերջին հաշվարկի արդյունքում ստացել է 226 ընտրական ձայն:
Ընդ որում 2020 թվականին Թրամփն այս նահանգում քիչ էր մնում պարտվեր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։
2020 թվականի նախագահական մրցավազքում Արիզոնան երկրի երկրորդ նահանգն էր, որտեղ Բայդենը շրջանցեց Թրամփին ընդամենը 0,3 տոկոսային կետով (10,457 ձայն): 2024 թվականի նախագահական մրցավազքում վերջին մի քանի ամիսների հարցումները Թրամփին մի փոքր առավելություն են տվել Արիզոնայում դեմոկրատական հակառակորդ Քամալա Հարիսի նկատմամբ:
Արիզոնայում այս ամառ գրանցվել են երկրում գազի ամենաբարձր գները, և Հարիսն ու Թրամփը նահանգ կատարած այցերի ընթացքում այցելել են Արիզոնա-Մեքսիկա սահման: Սակայն Արիզոնան այն վայրերից էր, ուր Թրամփն ամենաքիչն էր այցելում, քանի որ նահանգը աշխարհագրորեն առանձնացված է նահանգների մեծ մասից, որտեղ անցկացվում էր նախընտրական մրցավազը:Արիզոնայում Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Հեյլի Դոբինսն Արիզոնայում Թրամփի հաղթանակից հետո հայտարարել է, որ «Գրանդ Կանյոն նահանգի ընտրողները ցանկանում են, որ նախագահ Թրամփը շտկի այն, ինչ կոտրել է Քամալա Հարիսը»:
«Առաջին օրվանից սկսած նախագահ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կօգնեն նվազեցնել ծախսերը, ապահով դարձնել սահմանը և Ամերիկան նորից հզոր դարձնել»,- հայտարարել է Դոբինսը։
0Comments