Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին կոչ է արել հանգստություն պահպանել և չհավատալ լրատվամիջոցների կամ այլ աղբյուրների բոլոր լուրերին։ Լուրը փախանցում է Press media-ն:
Նա նշել է, որ առանձին երկրների դիվանագետների ընտանիքների երկրից հեռանալը խուճապի պատճառ չէ։ Ուկրաինայի նախագահի խոսքերով, այս ամենն արևմտյան գործընկերների նուրբ քաղաքական խաղն է։
«Եվրամիության երկրների դեսպանատները և շատ ուրիշներ թողնում են իրենց բոլոր աշխատակիցներին Ուկրաինայում: Այն փաստը, որ որոշ երկրներ դուրս են բերում իրենց դիվանագետներից մի քանիսին, ամենևին էլ չի նշանակում անխուսափելի էսկալացիա և հանդիսանում է բարդ դիվանագիտական խաղի նրբություն»,-ասել է Զելենսկին:
Միաժամանակ, Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինան արևմտյան գործընկերների հետ միասին հանդես է գալիս որպես մեկ թիմ և համատեղ աշխատանք է տանում։
0Comments