Բելգիայի Արևելյան Ֆլանդրիա նահանգի Կնեսսելարե քաղաքում կայացած աճուրդում Արմանդո անունով փոստատար աղավնին վաճառվել է ռեկորդային՝ 1․25 մլն եվրոյով։ Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը։
Թռչնին գնել է Չինաստանի քաղաքացի։ 5-ամյա Արմանդոն լավագույններից մեկն է աղավնիների մրցավազքի պատմության մեջ։ Այն ունի բազմաթիվ մրցանակներ։
Այժմ աղավնու գլխավոր հանձնարարությունը կլինի ոչ թե մրցումներին մասնակցելը, այլ նոր չեմպիոններ վերարտադրելը։
0Comments