Սենատոր Մարկո Ռուբիոն կդառնա՞ ԱՄՆ պետքարտուղար. The Hill

Մանրամասներ
ամն

The Hill-ի և Politico-ի տեղեկությունների համաձայն՝ Դոնալդ Թրամփի գլխավորած նոր վարչակազմում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել սենատոր Մարկո Ռուբիոն։

Ռուբիոն հայտնի է որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետեւողական կողմնակից։

2014 թ. նա առաջարկել է ռուսական բանկերն անջատել միջազգային SWIFT համակարգից։

Սենատորը դեմ է արտահայտվել Արցախի դեմ Բաքվի գործողություններից հետո Ադրբեջանին ֆինանսական միջոցներ տրամադրելուն:

Նա նաև սատարել է 2023 թվականին Սենատի կողմից ընդունված Հայաստանի պաշտպանության «S.3000» ակտի ընդունմանը: