«Եթե պատերազմ սկսվի Իրանի հետ, ապա նավթի բարելի գինն անասելի կբարձրանա, և Թրամփը կպարտվի ամերիկյան ընտրություններում»,- լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան Ալ Քուդսի միջազգային օրվա առիթով միջոցառման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կպարտվի 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում, եթե Իրանի հետ պատերազմ սկսվի:
Պատերազմի դեպքում «ԱՄՆ-ի բոլոր ուժերն ու շահերը պարտություն կկրեն»,-ասել է նա:
Կառույցի գլխավոր քարտուղարը հավելել է, որ «ամերիկյան հետախուզությունը գիտի, որ Իրանի հետ պատերազմը կտարածվի ամբողջ տարածաշրջանով ու դուրս կգա իր սահմաններից»:
Իրանի ու ԱՄՆ-ի միջև պատերազմի նախանշանները, ըստ նրա, մարել են, քանի որ Թրամփի առաջնահերթությունն Իրանի, Վենեսուելայի, Հս. Կորեայի հետ տնտեսական պատերազմն է:
Ըստ նրա՝ Իրանը խոշորագույն տարածաշրջանային ուժ է, այն դեպքում, երբ, օրինակ, Սաուդյան Արաբիան չունի ինքնուրույն ուժ, քանի որ հենվում է ԱՄՆ-ի վրա:
0Comments