81-ամյա Բայդենը հայտարարել է, որ 77–ամյա Թրամփը «մի փոքր ծեր է»

Մանրամասներ
ամն

ԱՄՆ 81-ամյա նախագահ Ջո Բայդենն ասել է, որ կարծում է` նախկին նախագահ Դենալդ Թրամփը, որն այժմ 77 տարեկան է, մի փոքր ծեր է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Ելույթ ունենալով Նյու Յորքում նախընտրական միջոցառման ժամանակ՝ ԱՄՆ ներկայիս նախագահն ասել է, որ երկիրը հասել է շրջադարձային կետի։

«Եվ գիտեք, նա (Թրամփը) <...> մի փոքր ծեր է և ֆորմայի մեջ չէ»,- հավելել է Բայդենը:

Բայդենն ավելի վաղ ասել էր, որ որ իր մեծ տարիքն իրեն ավելի իմաստուն է դարձրել, և կատակել, որ 40 տարեկանի տեսք ունի։