Ռուսական բոլոր ավիաընկերությունները երեխաների տոմսերի համար 50 տոկոս զեղչ կսահմանեն

Մանրամասներ
երեխա

Ռուսական բոլոր ավիաընկերությունները հունվարի 10–ից երեխաների տոմսերի 50 տոկոս զեղչ կառաջարկեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին հայտարարել է  տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության անդամների հանդիպմանը: 

Նշվել է, որ հիմնական ավիաընկերությունները անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացրել են դեկտեմբերի վերջին։ 

Նա նշել է, որ այս փոփոխությունները Արդարադատության նախարարությունում կգրանցվեն մինչև հունվարի 14-ը։