Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ի հարված է հասցրել․ ՌԴ Բելգորոդի մարզում խաղաղ բնակիչ է վիրավորվել

Մանրամասներ
4

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական դրոնի հարձակման հետևանքով գյուղտեխնիկայի վարորդը բեկորային վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:

«Չերեմոշնոյե-Նիկոլսկոյե ավտոճանապարհի հատվածում FPV-դրոնը հարձակվել է գյուղտեխնիկայի վրա։ Վիրավորվել է վարորդը։ Տղամարդուն ձեռքերի և ոտքերի բեկորային վնասվածքներով տեղափոխել են Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։ Ամբողջ անհրաժեշտ օգնությունը տրամադրվում է։ Դրոնի հարվածի հետևանքով տեխնիկան հրդեհվել է»,-նշել է Գլադկովը Telegram-ալիքում։

Մարզպետը նշել է, որ օդային թիրախը խոցելուց հետո Բելգորոդի շրջանի Կրուտոյ Լոգ գյուղում բնակելի տան տանիք է վնասվել։

Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։