Աշխարհի ամենաթանկ դարպասապահը` Գեորգի Մամարդաշվիլին, հայր է դարձել

Մանրամասներ
Գեորգի Մամարդաշվիլի

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին առաջին անգամ հայր է դարձել: Նա դուստր է ունեցել։

Երջանիկ հայրը սոցկայքում ծննդատնից լուսանկար է հրապարակել։ Դստերն անվանակոչել են Էնիգմա։

Вратарь грузинской сборной по футболу Георгий Мамардашвили стал отцом - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2024

Գեորգի Մամարդաշվիլիի հրապարակած լուսանկարը

© Photo : Social media of Giorgi Mamardashvili

Գեորգի Մամարդաշվիլին մոդել Ելենա Էպիտաշվիլիի հետ ամուսնացել է 2024 թվականի ամռանը։

Մարզիկի խաղն այս տարի իսկական սենսացիա է դարձել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում: Նա 4 խաղում 29 սեյվ է կատարել, և դա աննկատ չի մնացել:

Մամարդաշվիլիի տրանսֆերային արժեքն ավելացել է և այժմ կազմում է 45 միլիոն եվրո, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենաթանկ դարպասապահը: