armsport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ընտրել է կատալոնական ակումբի կազմում խփած իր լավագույն գոլը։
««Բարսելոնայում» իմ լավագույն գոլը խփել եմ «Ռեալի» դարպասը՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում»,- 31-ամյա արգենտինացու խոսքը մեջբերել էEl Chiringuito TV -ն։
Հիշեցնենք, որ վերջերս «Բարսելոնան» երկրպագուների շրջանում ակումբի պատմության լավագույն գոլն ընտրելու համար հարցում էր անցկացրել։ Մեսսիի՝ Չեմպիոնների լիգայի 2010-2011թթ․ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ Մադրիդի «Ռեալի» դարպասը խփած գոլը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը, իսկ լավագույնը ճանաչվել էր կրկին Մեսսիի՝ «Խետաֆեի» դարպասը 2006-2007թթ․ մրցաշրջանում խփած գոլը։
0Comments