«Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Շիրակ» և «Փյունիկ» ակումբները ստացել են ՈւԵՖԱ-ի արտոնագիր, որն իրավունք է տալիս մասնակցել 2019/2020թթ. ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: «Արցախ» ֆուտբոլային ակումբը չէր դիմել ՈւԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման պատասխանատուի և ֆինանսական փորձագետի կողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն որոշեց ՈւԵՖԱ-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 8 ակումբներին:
0Comments