Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն ընդունել է «Բարսելոնայի» բոլոր պահանջները, որպեսզի կարողանա վերադառնալ կատալոնական ակումբ, հաղորդում է UOL Esporte՝ հղում անելով ֆուտբոլիստին մոտ կանգնած մարդկանց։
27-ամյա խաղացողը համաձայն է աշխատավարձի նվազեցմանը եւ 2016 թվականին «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար բոնուսի պահաջից հրաժարվելուն եւ այդ գործով դատական հայցի հետկանչին։
Բացի այդ Նեյմարը պետք է հրապարակային հայտարարի, որ իր ցանկությունն է տեղափոխությունը ՊՍԺ-ից «Բարսելոնա»։
Իսպանական մամուլը հունիսի 21-ին գրել էր, որ «Բարսելոնան» Նեյմարի համար ՊՍԺ-ին առաջարկել է 100 միլիոն եվրո եւ բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը, որը գնահատվում է 90 միլիոն եվրո։
0Comments