Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Մանրամասներ
газ գազ

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

«Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) մայրուղային գազատարի 125կմ հատվածում (ՀՀ սնող) վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 26-ին` ժամը 13:00-ից 19:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը»,– ասված է հաղորդագրությունում:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին: