Արցախի դեմ կիրառած ուժը Ադրբեջանը կուտակել է ՀՀ սահմանին. տեմպով պատրաստվում է նոր պատերազմի:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը․
«Ապրիլ-մայիսից սկսած մեծ գործողությունների հավանականությունը կաճի, Բաքուն նախապատրաստվում է։ Լայնածավալ ռազմական գործողություններ ՀՀ տարածքում, գոնե մինչև ապրիլ, չեն լինի։
Այդ ընթացքում Ադրբեջանը պետք է դիրքավորվի, բայց Ներքին Հանդի նման լոկալ դեպքերը չեմ բացառում։ Հայաստանի իշխանությունները 44-օրյայից հետո եղած ժամանակը չեն օգտագործել բանակը վերազինելու և ամրացնելու համար, հակառակը, քանդել են կառավարման համակարգը։
Սպառազինության ձեռքբերման առումով կրկնում են Սու-30-երի սխալը, մեծ ծախսով գնված զենքն արդյո՞ք կաշխատի։ Հնդկաստանից բերվածներն անգամ Հնդկաստանի համար են նոր։ Մեզ մոտ զորավարժություններ չեն անցկացվել դրանք փորձարկելու համար»,- նշել է փորձագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
0Comments