ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չեմ ստացել. Ռոմանոս Պետրոսյան

Մանրամասներ
Ռոմանոս Պետրոսյան

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չի ստացել, և նման քննարկում չկա:

Մամուլում տեղեկություն կա, որ հենց նա էլ կփոխարինի արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին, որը ևս շաբաթասկզբին աշխատանքից ազատման դիմում գրեց առանց բացատրությունների:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ եթե առաջարկն ամեն դեպքում լինի, պատրա՞ստ է ստանձել ՊԵԿ նախագահի պաշտոնը, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, վարչապետը որտեղ, ինչ խնդիր դնի, կգնամ լուծելու»:

Այս պահին թափուր են նաև Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների նախագահների, ինչպես նաև ԲԴԽ նախագահի պաշտոնները: Նրանց ղեկավարները ևս ազատման դիմումներ էին գրել։