Հայկական տարածքը թշնամուն է հանձնվել, քանի որ Հասանովը սպառոնում էր գրավել Գորիսը

Մանրամասներ
բագրատյան

Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհը Ադրբեջանի տարածք է ճանաչվել 2020 թվականի դեկտեմբերի 18-ի արձանագրությամբ, տարօրինակ է, որ այդ օրերին դեպքի վայր այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՄԻՊ Ա.Թաթոյանը վերը նշված հանցագործության մասին ծպտուն չհանեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Երեկ, այսօր մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են 2020-ին Գորիս-Կապան-Ճակատեն ադրբեջանցիների կողմից փակված հայկական ճանապարհին։

Լավ է, որ վերջապես հիշեցիք։ Բայց ավաղաղված, առանց վերլուծելու։ Նախ, այդ ճանապարհը Ադրբեջանի տարածք է ճանաչվել 2020թ դեկտեմբերի 18-ի արձանագրությամբ։ Այն ստորագրել են Հայաստանը և Ադրբեջանը (ստորագրվել է ՊՆ-եր Հարությունյանի և Հասանովի կողմից)։

Հայկական կողմի խոստովանությամբ, այդ շուրջ 400 քառ. կմ հայկական տարածքը թշնամուն է հանձնվել, քանի որ Հասանովը սպառոնում էր գրավել Գորիսը։ Բնականաբար ստորագրությունից առաջ եղել է Փաշինյանի դոբրոն։ Ռուսները պիտի վերահսկեին երթևեկությունն արդեն Ադրբեջան ճանաչված հայկական ճանապարհին։ Սակայն Ադրբեջանը արդեն 2021-ի գարնանը փակեց ճանապարհը՝ ասելով, որ այն փակ կլինի քանի դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով խոստացած անխափան ճանապարհը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան չի տրամադրվել։

Ռուսներն անելիքից զրկվեցին, իսկ 2024-ի սկզբներին Հայաստանը խնդրեց նրանց լքել տարածքը։ Տարօրինակ է, որ այդ օրերին (2020-ի վերջ) դեպքի վայր այցելած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՄԻՊ Ա.Թաթոյանը վերը նշված հանցագործության մասին ծպտուն չհանեցին»,- գրել է նա։