«Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների միջև համաձայնագրերի միջոցով»․ Փեզեշքիանը՝ Պուտինին

Մանրամասներ
իրան

Արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը կարող է միայն վատթարացնել և ապակայունացնել իրավիճակը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Sputnik-ը։

«Մեր գերագույն առաջնորդը և ես կարծում ենք, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների միջև համաձայնագրերի միջոցով»,- ասել է Իրանի նախագահը։